4-ամյա փոքրիկի մահվան համար մեղադրանք է առաջադրվել մանակապարտեզի դաստիարակչուհուն:
4-ամյա փոքրիկի մահվան համար մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Լոռիում: Մայրը երեխային տարել է մանկապարտեզ, հանձնել դաստիարակչուհու հսկողությանը, ավելի ուշ փոքրիկի մարմինը գտել են նախակրթարանի կողքով հոսող Դեբեդ գետի ափին: Ըստ քննչական կոմիտեի հարուցված քրեական գործի, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան մանկապարտեզի շենքից դուրս է եկել պատասխանատու անձի՝ դաստիարակչուհու անփութության հետևանքով։ Այժմ Նրան սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում: