Հանքարդյունաբերության ոլորտում բաց ու թափանցիկ աշխատաոճը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլերից է:
Ովքեր են հանքերի իրական տերերը, որքան է նրանց ունեցվածքը և իրական շահույթը: Հանքարդյունաբերության ոլորտում բաց ու թափանցիկ աշխատաոճը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր քայլերից է: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային կառույցին անդամակցելուց հետո, Հայաստանը նախապատրաստում է ազգային ծրագիր-զեկույց, որով արդյունահանողները կաշխատեն միջազգային չափորոշիչներով՝ առավել թափանցիկ: