ախագահ Սարգսյանն այսօր ընդունել է կառույցի հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին:
Կենտրոնացնել, համակարգել և խթանել աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը: Այս նպատակին է կոչված Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը: Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է կառույցի հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին: Նրանց մեջ առաջատար հայ գիտնականներ են, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է հիմնադրամի ձևավորման ընթացքը: Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել փորձառու և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը: