Արարատյան դաշտի ոռոգման խնդիր ունեցող 2 տասնյակ գյուղերի ջրի հարցը վերջապես լուծում կստանա:
Արարատյան դաշտի ոռոգման խնդիր ունեցող 2 տասնյակ գյուղերի ջրի հարցը վերջապես լուծում կստանա: Որոշվել է ձկնաբուծարանների օգտագործած ջուրն ուղղել այգիներ, որ իզուր չթափվի Արաքս, գյուղացին էլ բերք ու բարիք ստանա: Ամերիկյան աջակցությամբ գործարկվել է առաջին պոմպը՝ ջուրը հասցնելով Հայանիստին: