Նորին բարձրությունը Հայաստանում էր, որպես «Քաղցկեղի վերահսկման միջազգային միության» նորընտիր նախագահ: Նրա հետ բացառիկ հարցազրույց է վարել իմ գործընկեր Տարոն Կոխլիկյանը: Զրույցի մի քանի դրվագ՝ այսօրվա մեր ռեպորտաժում: Այն ամբողջությամբ՝ չորեքշաբթի, Առաջին ալիքի եթերում:
Նրան անվանում են Արեւելքի Լեդի Դիանա: Նրա համար, ինչպեսվաղամեռիկ Դիանայի, աշխարհին սպառնացող ամենածանր հիվանդությունը կարող է լինել միմիայն սիրո պակասը: Այս շաբաթ Հայաստանը բացահայտեց Հորդանանի արքայադուստր Դինա Մերիդին, որը մայրակա՛ն սիրո ուժով է պայքարում որդու քաղցկեղի դեմ և դա համարում է կյանքը վերիմաստավորելու աստվածային հնարավորություն:
Նորին բարձրությունը Հայաստանում էր, որպես «Քաղցկեղի վերահսկման միջազգային միության» նորընտիր նախագահ: