Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է ֆուտբոլի նոր մեկնաբանի մրցույթ, ով հնարավորություն կստանա լուսաբանելու Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումներից որեւէ մեկը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է ֆուտբոլի նոր մեկնաբանի մրցույթ, ով հնարավորություն կստանա լուսաբանելու Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանա համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:
Մրցույթին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման այն ֆուտբոլասերները, ովքեր առնվազն ճանաչում են Մեսսիին, Ռոնալդուին կամ Նեյմարին, եթե հպարտանում են Հենրիխ Մխիթարյանով եւ Հայաստանի ազգային հավաքականով, եթե չեն կարող առանց նյարդայնանալու դիտել Ռեալ – Բարսելոնա հանդիպումը:
Ֆուտբոլային մեկնաբանների մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից կամ սեռից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել որեւէ ֆուտբոլային հանդիպումից առնվազն 15 րոպեանոց տեսանյութ՝ սեփական մեկնաբանությամբ: Այն բոլոր վիդեոնյութերը, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ ձեւաչափին 2 աշխատանքային օրերի ընթացքում կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ եւ ֆուտբոլասերները հավանությունների եւ մեկնաբանությունների միջոցով, կկարողանան արտահայտել իրենց կարծիքը եւ ընտրել ապագա մեկնաբանին:
Ամենաշատ հավանում (լայք) ստացած 10 տեսանյութերի հերոսները կկարողանան անցնել հաջորդ փուլ: Հանրային հեռուստաընկերության մարզական խմբագրությունը կառանձնացնի իր կարծիքով 6 լավագույնների, ովքեր եւս կընդգրկվեն հետագա պայքարում: Ընդհանուր առմամբ՝ երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավելագույնը 16 ֆուտբոլասերներ:
Մասնակցության հայտի ձեւաչափը կարելի է ներբեռնել Հանրային հեռուստաընկերության կայքից, լրացնել այն, այնուհետև լուսանկարի հետ միասին կցել տեսանյութին եւ wetransfer համակարգի միջոցով ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Այն հայտերը, որոնք ամբողջապես լրացված չեն լինի կամ կից չեն ունենա լուսանկարն ու տեսանյութը, չեն դիտարկվի:
Մեկնաբանությունները պետք է լինեն հայերեն։ Հայտերը կարող եք ուղարկել մինչեւ մայիսի 20-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական կայքում: