«Բարբարոսություն» բնորոշումն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դավթաշեն վարչական շրջանում երեք տասնյակ ծառ հատելու դեպքին:
«Բարբարոսություն» բնորոշումն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դավթաշեն վարչական շրջանում երեք տասնյակ ծառ հատելու դեպքին: Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Սերժ Սարգսյանի վերաբերմունքը: Պատասխանում ասված է,- «Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով, և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվությունը»: