1000-ից ավելի հեռանկարային գիտնականներ ու թերևս ապագա ակադեմիկոսներ են հասցրել օգտվել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերից:
1000-ից ավելի հեռանկարային գիտնականներ ու թերևս ապագա ակադեմիկոսներ են հասցրել օգտվել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերից: Այսօր Հանրապետության նախագահը երիտասարդ գիտնականների խորհրդի ղեկավար կազմի հետ քննարկել է նոր գիտական աշխատանքների ֆինանսավորման հարցերը:
Իսկ «Լույս» հիմնադրամում Սերժ Սարգսյանը հանձնել է պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրած տարվա լավագույն գործարար-ծրագրերի դրամաշնորհները: Դրանցից մեկը կրթական, արհեստագործական, զբոսաշրջային կենտրոնի գաղափար է, մյուսն անընդհատ զարգացող ՏՏ ոլորտի համար ծրագրավորողներ պատրաստող կրթական արդեն գործող համակարգ: