Գործադիրը բուռն քննարկում է ծավալել Արդարադատության նախարարի ներկայացրած նախագծերի շուրջ:
Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակը որոշակիորեն բարելավելու համար՝ նորից կթույլատրվի ընտանեկան դրամագլխում կուտակվող միլիոններից ամիսը 25 հազար դրամ կանխիկացնել-ծախսել:
Գործադիրը բուռն քննարկում է ծավալել արդարադատության նախարարի ներկայացրած նախագծերի շուրջ: Քննչական կոմիտեի ղեկավարը կտրուկ ընդդիմացել է՝ Դատախազության կայքում նախորդ տարի քննված գործերի հաշվետվության, առանձին նաև՝ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց կարճման հիմքերի մասին տեղեկության հրապարակման առաջարկին, պնդելով, թե գործընթացը հակասահմանադրական կլինի: Այդպիսի բան չկա, ամեն ինչ օրենքի և Հայաստանի սկսած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում է՝ շեշտել է Արփինե Հովհաննիսյանը: Այնուհետև ներկայացրել նաև՝ երկրում դատարանների անկախությունը բարձրացնող դատական օրենսգրքի նախագիծը: