Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով 53 մարդ է զոհվել, 50-ից ավելին՝ վիրավորվել:
Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով 53 մարդ է զոհվել, 50-ից ավելին՝ վիրավորվել:
«Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են, որոնք հավաքվել Էին հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում՝ հարգելու Բելուջստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Քազիի հիշատակը, ով սպանվել Է օգոստոսի 8-ի առավոտյան»,- փոխանցում է Express Tribune պակիստանյան թերթը: Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են: Քվետայի բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն Է հայտարարված:
Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Քվետան Պակիստանի ամենաանհանգիստ վայրերից մեկն Է: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, որոնք կազմակերպվում են Բելուջստանի նահանգում գործող «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման թալիբ-զինյալները և տեղի անջատողական խմբավորումները: