Փառքով ավարտեցինք պատերազմը, փառքով էլ մտանք Հայաստան․ Գեներալ Նվեր Սաֆարյան

Փառքով ավարտեցինք պատերազմը, փառքով էլ  մտանք Հայաստան․ Գեներալ Նվեր Սաֆարյան

Ականավոր ռազմական գործիչ Նվեր Սաֆարյանը  ծնվել է 1907 թվականին Վանի նահանգի Արճեշ քաղաքում: Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել է հորը, ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան: 1919-ին մոր մահից հետո 12 ամյա Նվերը տեղափոխվել է Օշականի որբանոց: Ավարտել է Երեւանի միացյալ ռազմական դպրոցը, ապա՝ Մոսկվայի ռազմական ակադեմիան։

Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին ղեկավարել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ, Վորոշիլովգրադ (այժմ՝ Լուգանսկ) քաղաքների պաշտպանությունը։ 

1943-ի փետրվարից գլխավորել է 89-րդ Թամանյան (Հայկական) հրաձգային դիվիզիան: Նույն տարվա դեկտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1944 թ․ 89-րդ դիվիզիան Սաֆարյանի գլխավորությամբ մասնակցել է Կերչի թերակղզու և Սևաստոպոլի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Դիվիզիան հասել է մինչեւ Բեռլին, Ռայխսթագի գրավումը նշել է հաղթական քոչարիով: Պատերազմի ավարտից հետո Սաֆարյանը հրահանգել է իր մարտիկներին մի եղջերու որսալ եւ ի նշան հաղթանակի՝ եղջյուրները փակցնել դիվիզիայի մարտիկներին Հայաստան տեղափոխող գնացքի վրա։ 

«Մենք փառքով ենք ավարտել պատերազմը, փառքով էլ պետք է մտնենք Հայաստան», - ասել է նա։

Գեներալ Նվեր Սաֆարյանը մահացել է Երեւանում՝ 1982-ին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում