1986-ին PEN միջազգային ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ը դարձավ գրողների համաշխարհային օր:
1986-ին PEN միջազգային ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ը դարձավ գրողների համաշխարհային օր: Նախադեպը, սակայն, միակը չէ պատմության ընթացքում:
1890-1913 թթ. Ռեդյարդ Քիպլինգը, Հերբերթ Ուելսը, Արթուր Քոնան Դոյլը, Փելեմ Վուդհուսը և մի շարք այլ հայտնի գրողներ ստեղծագործում էին առանձին-առանձին, սակայն ընդգրկված էին մեկ թիմում՝ միասին կրիկետ էին խաղում: Շուտով անվանի գրողների թիմը փակվեց, 1921-ին մեկ այլ միավորում բացվեց:
Լոնդոնում ստեղծվեց PEN ակումբը: Անգլերեն հապավումից այն թարգմանվում է որպես բանաստեղծներ, ակնարկ գրողներ եւ արձակագիրներ: Միջազգային կազմակերպությունը սկսեց համախմբել համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործողներին:
Մանրամասները՝ տեսանյութում