Ջեմալ փաշայի թոռան այցը Հայաստան հակասական կարծիքներ առաջացրեց

Ջեմալ փաշայի թոռան այցը Հայաստան հակասական կարծիքներ առաջացրեց

Օրեր առաջ Հայաստանում էր Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ գրող Հասան Ջեմալը:

Նա առաջին հայացքից Հայաստան էր եկել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ բարեկամության եզրեր գտնելու: Թուրքական պետությունը Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հնարավոր բոլոր հարթություններում ամեն գնով փորձում է մեղմել սպասվող ճանաչումների ու դատապարտումների ալիքը: 

Այդ նպատակով Թուրքիան դիմում է քայլերի, որոնք երկակի նշանակություն ունեն՝ կենտրոնացնում է իր երկրի մտավորականության մի որոշակի մասին եւ հրահանգում տարբեր առիթներով հայտարարել, թե կիսում են հայերի ցավը, գիտեն, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել:

Հասան Ջեմալի այցը նույնպես կարելի է դրանց շարքին դասել։ Թոռան հայտարարությունները ոչ միանշանակ ընդունվեցին մեր երկրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում